Արցախի Մարտունու դպրոցներից մեկին ռուս խաղաղապահների միջոցով համակարգիչներ են փոխանցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

նկար

Չելյաբինսկի «Մենք միասնական ենք» բարեգործական կազմակերպության անունից համակարգիչներ են տրամադրվել Արցախի Հանրապետության Մարտունու թիվ 1 դպրոցի ինֆորմատիկայի դասարանին: Համակարգիչների անվտանգ տեղափոխումը դպրոց ապահովել են ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Համակարգիչները և գրասենյակային այլ սարքավորումները դպրոցականներին է հանձնել Մարդասիրական արձագանքման խաղաղապահ կենտրոնի ղեկավար, գնդապետ Իգոր Սիվակովը:

Մինչ այս Մարտունու դպրոցում համակարգիչների քանակը սահմանափակ էր, ինչը դժվարացնում էր ինֆորմատիկա առարկայի դասավանդումը:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ընթացիկ տարվա մարտ խաղաղապահ զորակազմը առաքել է ավելի քան 350 գիրք և դասագիրք, որոնք հավաքվել և նվիրաբերվել էին Մոսկվայի քաղաքի դպրոցականների և նրանց ծնողների կողմից թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների համար:

--00—ԼՄ