ՌԴ-ի պատվաստանյութի արտադրության տեղայնացումը Հայաստանում և Ղրղզստանում քննարկվում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News  

կորոնավիրուս

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրության տեղայնացման հնարավորությունը Հայաստանում և Ղրղզստանում քննարկվում Է: Այս մասին հայտնել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մայիսի 21-ին ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) նիստում, որը տեղի Է ունենում տեսակոնֆերանսի ձևաչափով։

«Դուք գիտեք, որ մեզ հաջողվեց բավականաչափ արագ ստեղծել երեք սեփական շատ արդյունավետ և անվտանգ պատվաստանյութեր կորանավիրուսի դեմ, շուտով շրջանառության մեջ կդրվի չորրորդ պատվաստանյութը՝ «Սպուտինկ Լայթը»,- ասել Է Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանի տարածքում պատվաստումն ակտիվորեն Է ընթանում:

«Սպուտնիկ V»-ի թողարկումը հաջողությամբ տեղայնացած Է, այստեղ գորընկերներն արդեն ասացին, թե՛ Ղազախստանում և թե՛ Բելառուսում: Այժմ քննարկվում Է այդ արտադությունների ծավալման հնարավորությունը Հայաստանում և Ղրղզստանում»,- հայտնել Է նախագահը:

Պուտինն ընդգծել Է, որ Ռուսաստանը «միակ երկիրն Է, որը հանձնում Է պատվաստանյութերի տեխնոլոգիաները»:

--00—ՄՀ