ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Ադրբեջանի Աղստաֆա (Աղստև) շրջանում երկրաշարժ է գրանցվել, այդ մասին հայտնում է երկրի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Ըստ աղբյուրի՝ 3,3 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 06:31-ին` Ղազախ կայարանից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 8 կմ խորության վրա:
--00—ԼՄ