Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ կանչվել է ՀՔԾ․ նա պնդում է՝ առաջադրված մեղադրանք ապօրինի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News 

Գևորգյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Լուսինե Սահակյանը հայտարարությամբ են հանդես եկել, որում մասնավորապես ասվում է․ 

«Քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա․Սարգսյանից ստացել ենք ծանուցագիր, համաձայն որի՝ Արմեն Գևորգյանը հարվիրվում է այսօր՝ ժամը 19։00-ին, որպես մեղադրյալ հարցաքննվելու համար։

Պարոն Գևորգյանը անշուշտ ներկայանալու է հարցաքննության և առհասարակ քննության ողջ ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու է իր վերաբերյալ կատարվող յուրաքանչյուր դատավարական և քննչական գործողությանը, սակայն Արմեն Գևորգյանը շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն ապօրինի է և ունի քաղաքական երանգներ և նա չի ծանոթանալու որևէ դատավարական փաստաթղթի և դրանք նաև չի ստորագրելու, քանզի վերջինս չունի ՀՔԾ նկատմամբ վստահություն և չի ցանկանում այդ կառույցի հետ որևէ առընչություն ունենալ», - ասված է հայտարարությունում։

--00—ՄՀ