Առաջարկում եմ, ելնելով օրհասական իրավիճակից, գործողության մեջ դնել պլան Բ-ն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1

Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ առաջարկելով պատրաստ լինել, կայծակնային արագությամբ ապստամբելով, վերցնել իշխանությունը»։

«Հայրենիքի փրկության շարժման» մասնակից ուժերի հարգարժա՛ն առաջնորդներ և ղեկավարներ, կարծում եմ՝ ձեր շարժման անվանմանը համապատասխան, ունեք «Հայրենիքի փրկության» պլան (ըստ փետրվարի 20-ի հանրահավաքում Վազգեն Մանուկյանի ունեցած ելույթի):

Մեջբերում.

«Կա պլան Ա, բայց և ունենք պլան Բ՝ պետք է պատրաստ լինել, կայծակնային արագությամբ ապստամբելով, վերցնել իշխանություն»։

Առաջարկում եմ, ելնելով Հայրենիքի համար ստեղծված օրհասական իրավիճակից, գործողության մեջ դնել պլան Բ-ն»:

--00—ԼՄ