Opel-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Հասարակական

Մայիսի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հակոբյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Րաֆֆու և Անդրանիկի փողոցների շրջանաձև խաչմերուկում, վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ցավոք, բժշկական կենտրոնում վրաերթի ենթարկվածը մահացել է։

--00--ԿԿ