Պետք է հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը․ լարվածությունը մտահոգիչ է․ Հունաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

․

Հունաստանի արտգործնախարարությունը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին: ԱԳՆ-ն մասնավորապես գրել է․

«Հայաստանի սահմանների երկայնքով լարվածությունը հատկապես մտահոգիչ է: Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»:

--00--ԱՀ