Տարածվող տեսանյութն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

ՀՀ պն

Ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածվող տեսանյութը ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։ Տեղեկատվության ստուգման կենտրոնին ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ տեսանյութը  ուսումնասիրության է ենթարկվում՝ իրական տեղի և ժամանակի վերհանման նպատակով։

Հավելյալ ուսումնասիրության արդյունքում տեսանյութի հետ կապված լրացուցիչ մանրամասները նույնպես կհաղորդվեն։

--00--ԱԹ