Արևմուտքը՝ Նիկոլին, ՌԴ-ն՝ Քոչարյանին. այս բևեռները կա՛մ կբախվեն, կա՛մ լեզու կգտնեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

«Շատ լուրջ ուժեր կան ՀՀ-ում, որոնք խոչընդոտում են հայամետ քաղաքական գիծ ունեցողների ակտիվացմանը։ Հետևաբար, ես ակնկալիք չունեմ տեղեկատվական այսպիսի ֆոնին կատարվող ընտրություններից։ Վստահ եմ նաև, որ ընտրությունները կեղծվելու են․ ինչ թիվ ուզեն, այն էլ կնկարեն, իսկ միջազգային հանրությանը, ցավոք սրտի, իրական պատկերը չի հետաքրքրելու»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը բաժանված է երկու մասի, մի հատվածին բավարարում է Նիկոլ Փաշինյանը, երկրորդ կողմը, որն ակնհայտորեն աջակցում է Ռոբերտ Քոչարյանին, ՌԴ-ն է, և ընտրությունները վճռվելու են ՀՀ-ից դուրս գտնվող այդ երկու բևեռների բանակցության կամ բախման արդյունքում:

Բանախոսն անդրադարձել է նաև անվտանգային հարցերին՝ նշելով, որ Ալիևն այդ սադրանքներով աշխարհին ցույց է տալիս, որ ՀՀ-Վրաստան միջանցքն անվտանգ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում: