Անհայտ կորած 83-ամյա քաղաքացու դին հայտնաբերվել է Վանաձորի 7-րդ դպրոցի շենքի հետնամասում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

նկար

Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները Վանաձոր քաղաքի թիվ 7 դպրոցի շենքի հետնամասում հայտնաբերել են տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ դին փրկարարները հատուկ ճոպանների միջոցով պատգարակով դուրս են բերել նշված վայրից։ Մահացածը Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, Վանաձորի բնակիչը՝ 83-ամյա Մկրտիչ Մուրադյանն էր։

Դեպքի փաստով Տարոնի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 83-ամյա Մկրտիչ Մուրադյանը որոնվում է որպես անհետ կորած:

--00—ԼՄ