Ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել Խոսրով Հարությունյանի նկատմամբ. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

ԱԱԾ

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում գրանցված միջադեպին, այն է՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին բերման ենթարկելուն։ 

«Նկատի ունենալով արձանագրված միջադեպին նախորդածի զարգացումների նվազ վտանգավորությունը՝ ստիպված ենք արձանագրել, որ ոստիկանությունը գործադրել է  անհամաչափ ուժ՝ հաշվի չառնելով նաև երկրի հանդեպ պարոն Հարությունյանի ոչ տարիների վաստակը, ոչ էլ պատկառելի տարիքը։  Տպավորություն է, որ նպատակային աշխատանք է տարվում հանրության հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց շրջանում վախի մթնոլորտի  սերմանման ուղղությամբ, համառորեն խորացվում է հասարակություն-ոստիկանություն անջրպետը։

Պարոն ոստիկանապետ, Ձեզ հարիր չէ նման վարքագիծն ու գործելաոճը, այսկերպ  խորացվում է ոստիկանության նկատմամբ բացասական վերաբերմունքը,  այնինչ անհրաժեշտ է նպաստել հասարակության մեջ լարվածության թուլացմանը, բաժանարար գծերի վերացմանը, ոստիկանության մեր գործընկերների նկատմամբ հարգանքի պահպանմանն ու խորացմանը»,- ասված է հայտարարության մեջ:

--00--ԱԹ