Վրաստանի «Բորժոմի» գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Տարածաշրջան

Վրաստանի «Բորժոմի» գործարանի մոտ 350 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել, պահանջելով աշխատավարձոի բարձրացում, ինչպես նաև հանգստյան օրերի ու արտաժամյա աշխատանքի դիմաց հավելավճար։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Գյուղատնտեսության, առևտրի և արդյունաբերության արհմիության փոխանցմամբ՝ աշխատակիցներն ասում են, որ իրենց աշխատավարձերը տարեկան 200-250 լարիով կրճատվել են, աշխատակազմի սղության պատճառով նրանք չեն կարողանում ընդմիջում անել և վճարվում են արտաժամյա աշխատանքի միայն մի փոքր մասի դիմաց: 

--00--ԿԿ