Կանգնեցիք հայերի կողքին, արյունոտ ձեռքերով գրում եք Գազայի պատմությունը. Էրդողանը`Բայդենին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

c1d6cc504762404794bc4a8b3d90df8f.jpg

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն «արյունոտ ձեռքերով» գրում է Գազայի պատմությունը` Իսրայելին զենք մատակարարելով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Այսօր Բայդենը հաստատել է Իսրայելին զենքի մատակարարման մասին կարևոր փաստաթուղթ: Իսկ խոսքով նրանք հանդես են գալիս զինաթափման օգտին: Հարգելի պարոն Բայդեն, Դուք կանգնեցիք Հայոց ցեղասպանության կողքին, հիմա դուք արյունոտ ձեռքերով գրում եք Գազայի պատմությունը, որն անհամաչափ ուժի կիրառման է ենթարկվում»,- ասել է նա` հավելելով, որ իրենք չեն լռելու:

--00--ԱԹ