Ապազգային ուժեր չունենք, որ Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնեն․ Կարեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը համաձայն չէ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպման հետ, թե Հայաստանում քաղաքական ուժեր կան, որոնք իրենց գործունեությամբ օգնում են թշնամուն։ 24News-ի հետ զրույցում նա ընդգծեց՝ Հայաստանում թշնամու ջրաղացին ջուր լցնող, ապազգային ուժեր չկան։

Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ սահմանները կահավորել չհասցնելու մասին հայտարարությանը, Սիմոնյանը շեշտեց․ «Իհարկե, հասկանալի է, որ հնարավոր չէր ամբողջովին կահավորել առաջնագիծը, բայց որոշակի աշխատանքներ կարելի էր անել։ Ու եթե այսքան ժամանակ չի արվել, ապա չի նշանակում, որ հիմա էլ պետք է հապաղել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ