Շոյգուն ու Հարությունյանը քննարկել են տարածաշրջանում և ԼՂ-ում տիրող իրավիճակը

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Շոյգու-Հարությունյան

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դարձյալ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում ու ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելության հատվածներում տիրող իրավիճակը:

--00--ԱԹ