Հոռոմում էլեկտրաշչակ է գործարկվելու․ խնդրում ենք չանհանգստանալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

1

Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Հոռոմ համայնքում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման թեմաներով ուսումնավարժություն։ Գործարկվելու է համայնքի շչակը:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունում:

--00—ԼՄ