130 աշխատակից, 12 տեխնիկա․ «Եռաբլուր»-ում հանգստյան օրերին մաքրման աշխատանքներ են եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

նկար

«Եռաբլուրի» տարածքի մաքրությունը քաղաքային իշխանության hոգածության ներքո է։ Երևանի քաղաքապետարանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ամբողջ տարածքում հանգստյան օրերին նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ավելի քան 130 աշխատակից ու 12 միավոր տեխնիկա է ներգրավվել աշխատանքներին:

Մաքրվել է ինչպես բուն պանթեոնի, այնպես էլ անտառային գոտու և մինչև գլխավոր մուտք տանող ճանապարհահատվածը:

Չնայած տարածքում կազմակերպվող աղբահանության և սանմաքրման ամենօրյա աշխատանքներին՝ նմանօրինակ շաբաթօրյակները լինելու են շարունակական:

--00—ԼՄ