Երևանում թալանել են «Աստղիկ» ԲԿ գլխավոր տնօրենի՝ բուժական գծով տեղակալի ավտոմեքենան

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Աստղիկ ԲԿ

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 16-ին ոստիկանություն դիմած Երևանի բնակիչ Ռոբերտ Կուրղինյանի ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վերջինս ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ մայիսի 15-ի ժամը 16։00-ից մինչև մայիսի 16-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սայաթ-Նովա պողոտայի իր բնակության շենքի բակում կայանված իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները գողացել են։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, որոնց Ռ. Կուրղինյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ գլխավոր տնօրենի՝ բուժական գծով տեղակալ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱԹ