2020 թ. սեպտեմբերի 27-ից ի վեր սակրավորներն Արցախում մաքրել են շուրջ 190 հա տարածք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

սակրավորներ

ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թիրախավորված հրթիռակոծությունից հետո, ԱԻ պետական ծառայության սակրավորները՝ գործընկեր կառույցների հետ միասին, առ այսօր շարունակում են չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման գործընթացը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայիսի 16-ը ներառյալ, ԱՀ ամբողջ տարածքում իրականացված հետախուզական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2198 պայթուցիչ, հակատանկային 43 ական, հակահետևակային 9 ական, 76 հրթիռ, 2279 կաստային հրթիռ, 2027 զենիթային արկ, 9416 թնդանոթի արկ, 76 հատ հրթիռ, փոքր տրամաչափի 2360 հատ զինամթերք, 316 ավիացիոն ռումբ, 151 հատ ձեռքի նռնակ, 58 նռնականետի նռնակ:

Բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով, միջշրջանային և համայնքային ճանապարհահատվածներում, ինչպես նաև գյուղատնտեսական և զբոսաշրջային նշանակության տարածքներում՝ նշված ժամանակահատվածում մաքրվել է շուրջ 190 հա տարածք:

Սակրավորական աշխատանքները շարունակվում են:

--00--ԱԹ