Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան մայրուղու՝ «Արծվի թև» հատվածում․ ճանապարհին 1 կմ-անոց խցանում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Երևան-Սևան մայրուղու «Արծվի թև» կոչվող հատվածում խոշոր ավտովթար է եղել։ Մեքենան հայտնվել է ճանապարհի բաժանարար հատվածում՝ խոտածածկույթի վրա։ Մայրուղու վրա մոտ մեկ կիլոմետրանոց խցանում է։

Դեպքի վայրում աշխատում է հրշեջ-փրկարարական ջոկատը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ճանապարահին ոստիկանության ներկայացուցիչներն ու շտապօգնությունը։

Վթարի հանգամանքների և տուժածների մասին տեղեկություն դեռ հայտնի չէ։

նկար
նկար
նկար

--00--ԼՄ