Հուսանք՝ Սև լիճը լքելը չի լինի ՀՀ այլ տարածքի ինքնիշխանության, օրինակ՝ Տիգրանաշենի հաշվին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

նկար

Բանակցությունների արդյունքը մեզ համար դրական է, վաղը ադրբեջանական զինուժը պետք է լքի Սև լճի տարածքը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Երբ գա վաղը

Քիչ առաջ 5-օրյա բանակցությունները ադրբեջանցիների հետ ավարտվեցին։ 

Ինչպես ինձ փոխանցեցին Սյունիքից, բանակցությունների արդյունքը մեզ համար դրական է, և վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սև լճի տարածքը։

Հուսանք, որ երբ գա վաղը ադրբեջանական զինուժը իրապես կլքի Սև լճի տարածքը, և ամենակարևորը՝ դա չի լինի Հայաստանի մեկ այլ տարածքի ինքնիշխանության հաշվին։ Օրինակ՝ Տիգրանաշենի (Քյարքի)»։

--00—ԼՄ