Թշնամին օրերս զավթել է 4000 հա տարածք, ինչո՞ւ էր «Սերժի ժամանակ» 800 հա-ն խնդիր դառնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

նկար

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«ՀՀ դե-ֆակտո օկուպացիոն վարչակարգի պատճառով թշնամին օրերս զավթել է ԱՌՆՎԱԶՆ 4000 (չորս հազար) հեկտար հայրենական տարածք (տե՛ս կոմենտում)։

Գիտե՞ք, թե ինչու էր «Սերժի ժամանակ» 800 (ութ հարյուր) հեկտարը (որ իրականում այդքան չէր) խնդիր դառնում, իսկ հիմա՝ ոչ։ Որովհետև «Սերժի ժամանակ» արևմտյան բուծման արդյունք հանդիսացող գործակալական ցանցին՝ ծպտված «քաղհասարակություն» անվան տակ, հրահանգվում էր դա թեմա սարքել ընդդեմ Սերժի, որովհետև Սերժի իշխանությունն ընկալում էին որպես թշնամի, իսկ հիմա իշխանության են իրենց հովանավորյալները։ Այդ իսկ պատճառով՝ այդ գործակալական ցանցը հիմա զբաղված է Ռուսաստանի դեմ տեղեկատվական արշավով, ոչ թե կապիտուլյանտի։

Այս ամենն առավել քան պարզ է ցանկացած մտածող մարդու համար։ Սա չի հասկանում կա՛մ մեր խեղճ մոլորյալ ժողովուրդը, կա՛մ «փողով չհասկացողները»։ Վերջիններս Հայաստանի ու հայկական նախագծի թշնամիներն են, ամեն ինչ անում են գիտակցված և երկրային ու երկնային պատժի են արժանանալու՝ որպես հայրենիքի դավաճաններ»։

Հիշեցնենք, որ կեսօրն Սյունիքի մարզում մեկնարկել են բանակցությունները: Ըստ սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ նորություն դեռ չկա:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս