Հայաստանի ամերիկյան համալսարանը միացել է պատվաստումային գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

պատվաստում

Հայաստանի ամերիկյան համալսարանը ևս միացել է նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացին:

Այն հնարավոր է դարձել ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և 8-րդ պոլիկլինիկայի համագործակցության շնորհիվ:

Այսօր կամավորության սկզբունքով պատվաստվել են թե՛ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի և աշխատակազմի ներկայացուցիչներ, թե՛ նախկին և ներկա ուսանողներ և թե՛ նրանց ընտանիքի անդամները:

--00--ԱՀ