Սյունիքում տիրող իրավիճակի հարցով Մուրադովի բանակցություններն ավարտվել են անարդյունք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15,  24News  

Սև լիճ

Սյունիքի սահման ներխուժած ադրբեջանցիների հետ քաշվելու թեմայով Սյունիքում այսօրվա բանակցութթյուններ ավարտվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։

Նշենք, որ բանակցությունները կոորդինացնում էր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

«Բանակցությունները որևէ արդյունք չեն տվել»,–ասաց Հովսեփյանը։ Նա հայտնեց նաև, որ դրանք կշարունակվեն վաղը, իսկ թե կոնկրետ որ ժամին` դեռ պարզ չէ։

Նշենք, որ Սյունիքում սահմանային միջադեպին առնչվող բանակցությունները սկսվել էին ժամը 15-ից։ 

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Սև լիճ կոչվող տարածքում ադրբեջանցիները մի քանի կիլոմետր առաջ են եկել և հրաժարվում են հետ գնալ՝ պատճառաբանելով, թե ունեն քարտեզ: Սակայն, ըստ հայկական պաշտոնական հայտարարության, ադրբեջանցիների քարտեզը հին է, 70-ականների է: Նշենք նաև, որ հայկական կողմը երեկ՝ մայիսի 14-ին, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։

--00--ԱՀ