Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 162 մլն 614 հազարը

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15,  24News

կորոնավիրուս

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 162 մլն 614 հազար 477-ի։ Մահացածների թիվը 3 միլիոն 373 հազար 561-ից ավելի է,  ապաքինվածներինը՝ ավելի քան 140 միլիոն 521 հազար է։

Վարակակիրների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 33 մլն 668 հազար 931 հաստատված դեպքով: Մահացածների թիվը հասել է 599 հազար 314-ի։    

Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ դեպքերի թիվը հասել է 24 մլն 372 հազար 907-ի, մահվան դեպքերինը՝ 266 հազար 229-ի: Բրազիլիան երրորդ տեղում է 15 միլիոն 521 հազար 313 վարակակրով: Երկրում վարակի հետևանքով մահացել է 432 հազար 785 մարդ:

Հարևան Իրանում վարակման 2 մլն 732 հազար 152, մահվան՝ 76 հազար 433 դեպք կա։  Վրաստանում դեպքերի թիվը հասել է 329 հազար 407-ի, մահացել է 4 հազար 426 մարդ:

 --00—ՄՀ