Ադրբեջանցիները ծածկել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, փոխում են արտաքին տեսքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

Տելեգրամի «Մեդիապորտ» ալիքը լուսանկար է հրապարակել Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց և կից գրառոմ արել. «Ադրբեջանցիները ծածկել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, փոխում են արտաքին տեսքը»:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը երկու անգամ թիրախավորված հրթիռակոծել է հայկական եկեղեցին: Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը սկսել էր վերանորոգել եկեղեցին, սակայն, ըստ համացանցում տարածված լուսանկարների, եկեղեցու գմբեթները նախկին՝ հայկական տեսքն այլևս չունեն: Ըստ շրջանառվող լուրերի՝ Սուրբ Ղազանչեցոցը կվերածվի կա՛մ ռուսական եկեղեցու, կա՛մ ոչ քրիստոնեականի: 

--00—ԼՄ