Սյունիքում բանակցությունները մեկնարկել են ժամը 17։00-ին․ մասնակցում է Ռուստամ Մուրադովը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15,  24News

Սև լիճ

Սյունիքում բանակցությունների ժամը 15.00-ից տեղափոխվել է 17.00։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։

«Բանակցություններին մասնակցում է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը»,-մանրամասնեց փոխքաղաքապետը։

Նրա խոսքով՝ բանակցություններն ընթանում են Սյունիքի Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի տարածքում: Դրանց ընթացքից այս պահին որևէ տեղեկություն չկա։

--00—ՄՀ