Այվազյանը զրուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և նախարարների խորհրդի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15,  24News 

կոլաժ

Ի շարունակություն վերջին օրերին տեղի ունեցած քննարկումների` մայիսի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ ունեցավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Հիշեցնենք, որ մայիսի  13-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստում որոշում էր կայացվել ՀՀ սահամանային իրավիճակի հետ կապված դիմել Հավաքական անվտանգության պայամանգրի կազմակերպությանը։

«Ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է ՀԱՊԿ հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար», -  ասել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

--00—ՄՀ  

Տեսանյութեր

Live

Լրահոս