Գիտատեխնիկական ներուժը պետությունը պետք է դիտարկի որպես ազգային հարստություն. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

նկար

Դիլիջանում մասնակցում եմ «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: 

«Չափազանց կարևոր և արդիական եմ համարում Հայաստանը ժամանակակից արդյունաբերական ու գիտահեն պետություն դարձնելուն ուղղված նմանատիպ քննարկումները։

Գիտությունը և գիտատեխնիկական ներուժը պետության կողմից պետք է դիտարկվի որպես ազգային հարստություն, քանի որ դրանով է կանխորոշվում մեր երկրի ապագան։

Ֆորումը կազմակերպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մեր գործընկերները»,- գրել է Քերոբյանը։

--00—ԼՄ