ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Գյումրիում մասնակցել եմ ժամանակակից «Դիստրիկտ» թաղամասի հիմնադրման մեկնարկի միջոցառմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այստեղ կգործեն հայ-չինական կենտրոն, նորագույն ստարտափ ընկերություններ, կլինեն թեթև արդյունաբերության գոտի, բնակելի, գյուղատնտեսական, արվեստի և սպորտի հատվածներ, արևային պանելների այգի եւ փոքր հյուրատներ։
Նախագծի առաջին փուլը տևելու է 3 տարի և կատարվելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար ներդրում»,- գրել է նա:
--00—ՄՀ