Ֆրանսիան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14,  24News 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումը Սյունիքում` հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ, եղել է միանշանակ. նա հայտարարել է` դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ֆրանսիայի նախագահը նաև ասել է`անվտանգության ՄԱԿ-ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին: Կարծում եմ` կարևոր է, որ այս թեմայով ԱԽ մշտական անդամները միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն, քննարկեն: Մենք ուշիուշով հետևում ենք այդ իրադարձություններին և մեր դիրքորոշումները հստակ հայտնում ենք»,- ասել է նա:

--00--ԱԹ