Կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14,  24News

կաթնամթերք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ԽԱՔ ՍՊԸ-ում (կաթնամթերքի արտադրամաս, գ. Քաղցրաշեն) իրականացված ստուգման արդյունքում պարզել են, որ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված է իրավական նորմերով ամրագրված պահանջների խախտմամբ, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության, իսկ 500 գրամանոց 3,2% յուղայնությամբ մածունի մակնշումը չի համապատասխանում օրենսդրական ակտերով սահմանված մակնշման պահանջներին:

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, այստեղ նաև սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

--00--ԱԹ