Եթե Սև լճի շուրջ աղմուկ չբարձրանար, իշխանությունը կարող էր հանգիստ զիջել այն հակառակորդին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

«Ադրբեջանը շարունակելու է ազդել Սյունիքի վրա, որ ապաշրջափակման անվան տակ միջանցք բացի։ Մեր ղեկավարությունը դա չի հասկանում։ Այս իշխանությունների թողտվության պատճառով ռազմավարական շատ բարձունքներ ու ճանապարհներ թշնամուն են անցել»։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։

«Հետագայում շատ դժվար է լինելու Ադրբեջանի զինվորին մեր տարածքից հետ շպրտել ու ասել՝ սա մեր տարածքն է։ Ի՞նչ գործ ունեն ղեկավարներն իրենց կաբինետներում նստած, եթե սահմանին զինվոր չկա։ Իշխանասարի բարձունքը մեզ համար շատ կարևոր է, իսկ այս մարդկանց համար սա մեկ բարձունք է, էլի։ Ո՞նց կարող էր հակառակորդն աննկատ 3,5 կմ ներս մխրճվել։ Եթե Սև լճի շուրջ աղմուկ չբարձրանար, իշխանությունը կարող էր հանգիստ զիջել այն հակառակորդին», - ասել է Օհանյանը։ 

Մարամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ