Ադրբեջանի ներթափանցումը ՀՀ տարածք՝  իշխանության կոշտ դիրքորոշման բացակայության հետևանք է

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News 

1.jpg

Ադրբեջանական զորքերի հանդուգն ներթափանցումը Հայաստանի տարածք և ինքնիշխան սահմանների խախտումը ոչ միայն Բաքվի ագրեսիվ և հարձակողական քաղաքականության արդյունք և միջազգային իրավունքի խախտում է, այլև Հայաստանի իշխանության հասկանալի և վճռական դիրքորոշման բացակայություն՝ կապված սահմանների և քաղաքացիների անվտանգության հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Մայիսի 12-ի առավոտից մամուլում հայտնվեցին հակասական տեղեկություններ Հայաստանի պետական սահմաններին տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ։ 

Իրեն անպատժելի զգացող Բաքվի այս անսանձ պահվածքը  բացահայտ սադրանք է, որը կարող է հանգեցնել ռազմական բախման։ 

Իրավիճակն ավելի է սրվում ՀՀ իշխող ուժի կողմից հավաստի տեղեկատվության բացակայության պատճառով, ինչն էլ, իր հերթին, հասարակության շրջանում խուճապ և անհանգստություն է առաջացնում։ 

Հասարակությունն այսօր իրավասու է երկիրն այս կարգավիճակին հասցրած Փաշինյանից և նրա թիմից անհապաղ քայլեր պահանջել քաղաքացիների և պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար՝ իրավիճակը սրելու և չհամակարգված կառավարում իրականացնելու փոխարեն»։

--00--ԱՀ