«Դոն Պիպոյի» թիկնապահի սպանության գործով խուզարկություն Այգեշատի գյուղապետի տանը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News 

․

Մայիսի 10-ին Հայաստանի քննչական կոմիտեում սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում դատարանը բավարարել է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ, 57-ամյա Ռոբերտ Հովսեփյանի տանը խուզարկության թույլտվություն տալու միջնորդությունը:

Այս մասին գրում է shamshyan.com-ն ու նշում, որ իրենց տեղեկություններով, խուզարկությունը կապված է քրեական հեղինակություն համարվող «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի թիկնապահի սպանության գործի հետ:

Ըստ աղբյուրի, Ռ. Հովսեփյանի տանը խուզարկությամբ որպես աշխատասենյակ օգտագործվող գրասենյակի դարակի մեջ հայտնաբերվել 1 փաթեթ «մարիխուաննա» տեսակի թմրանյութի նմանվող դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգված, իսկ խորդանոցի էլեկտրական վառարանի մեջ հայտնաբերվել է 0,97 գրամ կշռով մանրացված թմրանյութի նմանվող զանգված:

Տան բակի պատուհանագոգից հայտնաբերվել են բժշկական օգտագործված կաթոցիչ՝ ածխանման հետքերով, իսկ տան երկաթյա պարաի միջից հայտնաբերվել են կանեփանման սերմեր, տան կից տնամերձ հողամասից 16 հատ տարբեր չափերի կանեփանման մշակված բույսեր, որոնիցից մեկը դրված է եղել ծաղկամանի մեջ:

Կայքի տեղեկություններով՝ Ռ. Հովսեփյանը, որն Այգեշատի գյուղապետն է, հայտնաբերվածի վերաբերյալ հրաժարվել է որևէ հայտարարություն անել:

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

--00--ԱՀ