Շոյգուն ու Հարությունյանը քննարկել են իրավիճակը խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքում

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News

Հարությունյան Շոյգու

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման հատվածներում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

--00--ԱԹ