Գեղարքունիքում թշնամու դիրքավորման ընթացքում ի հայտ եկած կասկածելի հատվածները ճշգրտվում են

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News 

Սանոսյան

Գեղարքունիքի մարզում թշնամու առաջխաղացման լուրը չի համապատասխանում իրականությանը
Մայիսի 12-ին տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե իբր թշնամին  Վարդենիսի տարածաշրջանի որոշ հատվածներում  դիրքերն առաջ է բերել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեդարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ 

«Հայտնում ենք, որ  նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Հակառակորդը այս պահին աշխատանքներ է իրականացնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով իր վերահսկողության տակ անցած  այն հատվածներում, որտեղ ամիսներ առաջ եղանակային  պայմանների պատճառով չէր հասցրել դիրքավորվել: Հակառակորդի դիրքավորման ընթացքում ի հայտ եկած կասկածելի հատվածները ճշգրտվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների կողմից: 
Վստահեցնում ենք, որ իրավիճակը լիովին  վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից:
Խնդրում և հորդորում ենք խոճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- նշել է նա։

--00—ՄՀ