Մարտակերտի շրջանի «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում ռազմամթերք կոչնչացվի

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News

զինամթերք

 

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտի շրջանի «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում: Պայթյունի ձայները լսելի կլինեն Մարտակերտ քաղաքում:

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ, Մարտունի, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակա տարածքներում:

Տեղեկատու հեռախոս՝ 911:

--00—ՄՀ