Վանաձորում բախվել են Audi-ն, Opel Astra-ն և Hyundai Sonata-ն. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 11,  24News

վթար

Այսօր՝ մայիսի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 11:45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի  45 հասցեի դիմաց բախվել են Վանաձորի բնակիչներ, 25-ամյա Կարեն Գալստյանի վարած Opel Astra մակնիշի, 34-ամյա Անժելա Գրիգորյանի վարած Hyundai Sonata մակնիշի և 42-ամյա Դավիթ Ավետիքյանի վարած Audi մակնիշի  ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Կ. Գալստյանի ուղևոր, Վանաձորի բնակիչ, 67-ամյա Գյուլիզար Մուրադյանը և Դ. Ավետիքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

--00--ԱԹ