Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Արցախի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

1

Մայիսի 10-ին Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, գրում է ermenihaber.am-ը։

Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են Արցախի շուրջ իրավիճակի կայունացմանն ուղղված շարունակական ջանքերի կարևորությունը:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ արտաքին գործերի նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել պաղեստինա-իսրայելական հարաբերությունների սրման և լարվածության աճի կապակցությամբ, հատկապես Արևելյան Երուսաղեմում, առաջին հերթին Ալ-Աքսա մզկիթի համալիրի տարածքում:

Աղբյուրը նաև հայտնում է, որ Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են նաև Ռուսաստանից Թուրքիա «Sputnik V» կորոնավիրուսի պատվաստանյութի մատակարարման կազմակերպման, ինչպես նաև դրա արտադրությունն այնտեղ կազմակերպելու հեռանկարները:

--00—ԼՄ