Հաղթանակն օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեր երկրին․ Արտակ Զաքարյանը՝ արտահերթի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

նկար

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրում է արել առաջիկա արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ 

«Երեկ օրենքի ուժով ավարտվեց ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հայրենակործան խորհրդարանը։ Դա մեր ժողովրդի բացառիկ ամոթն ու խայտառակությունն էր։

Այսօրվանից դավաճանությունը, ստախոսությունը, քաղաքական անբարոյականությունը, կապիտուլյանտությունը և թրքասիրությունը պետք է համարվեն անցյալի չարիք։

Այսօրվանից մտածում և գործում ենք հանուն նոր, վերածնվող, պատիվ ունեցող և բարգավաճող Հայաստանի։

Հայրենասեր ու պատվարժան են այն մարդիկ, որոնք մինչև վերջ կպայքարեն նիկոլիզմ կոչվող չարիքի հեռացման համար։ Եվ կապ չունի, թե ում շարքերում կպայքարեն։ Միևնույն է՝ հաղթելու են բոլորը։

Հաղթելու են տգիտությանը, դավաճանությանը, դիլետանտիզմին, քաղաքական անբարոյականությանն ու թրքասիրությանը։ Այդ հաղթանակն օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեր երկրին։

Նիկոլիզմի դեմ պայքարող բոլոր առողջ, ազգային ուժերին հաջողություն եմ մաղթում»,- գրել է Զաքարյանը։

--00—ԼՄ