ՔՊ-ում որոշում կա․ նախընտրական ցուցակի ամեն 5-րդը պիտի լինի «դրսից»՝ նոր դեմք․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

1

«Ժողովուրդը» գրում է․ ««Armlur.am»-ի լավատեղյակ աղբյուրները փո­խանցում են, որ «ՔՊ» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս օրերին նախընտրական ցուցակ է կազմում: Ավելին՝ մենք տեղեկացանք, որ ՔՊ-ն գրում ու գծում է այն ճանապարհը, որով սկսելու են նախընտ­րական քարոզարշավն իրականացնել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հայրենի իշխանությունն իր քարոզարշավը սկսելու է մա­յիսի 15-ից, հնարավոր է հենց Երևանի Շենգավիթ վարչական շրջանից: Իսկ ինչ վերա­բերում է նախընտրական ցուցակին, ապա իշ­խանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ում որոշում կա, թե իրենց նախընտրական ցուցակի ամեն 5-րդ անձը պետք է լինի «ղրսից», այսինքն՝ նոր դեմք:

Մեր տեղեկություններով՝ որոշված է, որ առաջին 5-րդ տեղը զբաղեցնելու է գործարար Խաչատուր Սուքիասյանը, հաջորդ 5-ը՝ Միա­վորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, հաջորդն առա­ջարկվել է, որ լինի Հայաստանի ժողովրդա­կան կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, որը, կարծես թե, մերժել է իշխանությանը: Հաջորդ 5-րդն էլ կլինի ՀՀ գերա­գույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Ի դեպ, մենք տեղեկա­ցանք, որ հայրենի իշխանությունը փնտրում է տնտեսագետների, որոնք կկարողանան երկ­րի տնտեսությունը ուշքի բերել:

Կառավարու­թյան մեր աղբյուրները նշում են, որ առաջար­կություն կա որպես լավ տնտեսագետի ՔՊ ցուցակ ներառել նաև Երևանի նախկին քա­ղաքապետ Վահագն Խաչատրյանին: Հավելենք նաև, որ սա իշխանությունների համար ցանկալի անձինք են, որոնք պետք է ներառ­վեն իրենց նախընտրական ցուցակներում, բայց, կարծես թե, այս հարցում դեռևս վերջ­նական որոշում չկա: Մենք փորձեցինք այս հարցերի իսկությունը պարզել Աժ փոխնա­խագահ Ալեն Սիմոնյանից, որը հայտարարեց. «Առանց մեկնաբանության»»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԼՄ