Այս խամաճիկային պահվածքի համար Փաշինյանը վարձահատույց կլինի ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին. Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

․

Եվ այսպես, այսօր ԱԺ-ն ՆՓ-ին վարչապետ չընտրեց և արձակվեց. Կլինեն, հիմա արդեն հաստատ, ԱԺ նոր ընտրություններ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ ընթացքում կապիտուլյանտը կլինի վարչապետի ԺՊ՝ չունենալով դրա սահմանադրական իրավունքը (ինքը չէ՞ր 2018-ին Սերժին ասում. դու դրա իրավունքը չունես)։ Իրադարձությունների նման զարգացմանը կարող էին խանգարել Բարգավաճն ու լուսավորը։ Բայց նրանք գնացին գործարքի ՆՓ-ի հետ։

Կասկած չկա, այս խամաճիկային պահվածքի համար ՆՓ-ն նրանց վարձահատույց կլինի։ Իրադրությունը սահմանադրական հունի մեջ կարող էր պահել նախագահ կոչվածը՝ ԱՍ-ն։ Նա կարող էր խնդիրը վիճարկել ՍԴ-ում։ Բայց ձայն չհանեց։ Այս օրերին էլ թրև է գալիս Մոսկվայում՝ հույս ունենալով, որ որևէ մեկն իրեն Կրեմլում կընդունի և կասի, թե ի՞նչ է լինելու իր հալը հունիսի 20-ից հետո։

Ավաղ, հայոց ազգի այս խրոխտ զավակին ոչ մեկ բանի տեղ չդրեց։ Ինքն էլ թե՝ ես մասնավոր այցով էի Մոսկվայում։ Արդյունքում, ՆՓ-ն անպատժելիորեն շարունակում էիր քաղաքական սանձարկություննները՝ արհամարհելով երկիրն ու դավաճանելով ազգին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ