Արևելյան Երուսաղեմում բախումների հետևանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

աշխարհ

Արևելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետևանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ավելի քան 305 մարդ է վիրավորվել «Ալ-Ակսա» մզկիթում եւ Երուսաղեմի Հին քաղաքի արվարձաններում օկուպացիոն զորքերի հետ բախումների ժամանակ»,- Կարմիր մահիկի պաղեստինյան ընկերության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը:

Նրա խոսքով՝ ներկայումս 228 մարդ գտնվում է հիվանդանոցներում, նրանցից յոթը ծայրահեղ ծանր վիճակում են եւ ուղարկվել են վիրահատության:

--0--ԿԿ