ԼՂ-ում ռուս խաղաղապահների հրամանատարությունը շնորհավորել է Հայրենականի վետերաններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

1

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ հրամանատարությունը շնորհավորել է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի վետերաններին՝ Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ:

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը եկել էր շնորհավորելու Հայրենական մեծ պատերազմի վետերան, միաժամանակ Ստեփանակերտ քաղաքի վետերանների խորհրդի նախագահ Սերգեյ Երեոմովի Բաղսեղյանին: Նա զորակոչվել էր 1943 թվականին և մեկնել Ուկրաինայի 1-ին ճակատ: Նա մասնակցել է Ուկրաինայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը և հայրենիք վերադարձել միայն 1946 թվականին:

ՌԽԶ մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավար, գնդապետ Իգոր Սիվակովն այցելել է գերմանական օկուպացիոն ուժերից Կիևի, Վիննիցայի և Ժիտոմիրի ազատագրմանը մասնակցած գնդացիր Սերգեյ Բախշիևի Արզումանյանին: Ժիտոմիրի ազատագրման ժամանակ Սերգեյ Արզումանյանը ծանր վիրավորվել էր և ավելի քան 7 ամիս հիվանդանոցում էր: Նա 1945 թվականի Հաղթանակի օրը դիմավորել է Նիկոլաևի ծովային ավիացիոն ստորաբաժանում, որտեղ նրան տեղափոխել էին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:

Նախօրեին ռուս խաղաղապահների հրամանատարությունն այցելել է 11 վետերանի, որոնք այսօր առողջ են և ապրում են Ստեփանակերտում: Շնորհակալության ջերմ խոսքեր են հայտնել յուրաքանչյուրին այդ սարսափելի պատերազմում տարած Հաղթանակի համար: Նրանց հանձնվել են կարմիր մեխակների ծաղկեփնջեր և ռուս խաղաղապահների պատրաստած հիշարժան նվերներ:

Բացի դրանից՝ յուրաքանչյուր վետերանի ստեղծագործական նվեր է մատուցվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երգի-պարի համույթի արտիստների կողմից:

Տեսանյութը՝ այստեղ։

--00—ԼՄ