Թիվ 31 երթուղայինում հրդեհ է բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

հասարակական

Մայիսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում ՝ Կոմիտասի շուկայի դիմաց, տրասնպորտային կանգառի հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель-ում: Այս մասին հայտնում է Shamshyan.com -ը։

Մինչ կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, վարորդը ճիշտ կոմնորոշվելով, արագ էվակուացրել է ГАЗель-ում գտնվող ուղևորներին, ապա վտանգելով իր կյանքը, փակել է գազաբալոնն ու սահմանազատել տարածքը և կարճ ժամանակում ժամանած հրշեջները մարել են կրակը: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: Բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Տեսանյութեր

Live

Լրահոս