Պատերազմի տարիների փոխօգնությունը հիմք է հայ-ռուսական հարաբերությունների համար․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

քաղաքական

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ուղերձում ասվում է․

«Հարգելի Արմեն Վարդանի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ։

Նշելով այս տոնը՝ մեր մեծարանքի տուրքն ենք մատուցում մեր պապերին ու հայրերին, որոնք հսկայական զոհերի ու զրկանքների գնով ջախջախեցին նացիստական ագրեսորներին։

Համոզված եմ, որ պատերազմի տարիներին կոփված փոխօգնությունն ու բարեկամական կապերը հետագայում ևս հուսալի հիմք կծառայեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման համար։

Խնդրում եմ քաջառողջության ու բարօրության մաղթանքներս փոխանցել հայկական հողում ապրող բոլոր վետերաններին»։