Ավտովթար Արագածոտնի մարզում. վարորդն ու վիրավորը զինծառայողներ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

վթար

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 14:20-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Նիկոլայ Բաբայանը՝ իր վարած ՎԱԶ-21102 մակնիշի ավտոմեքենայով, Թալին-Շղարշիկ միջհամայնքային ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան կողնակ, և բախվել քարերին:

Վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 43-ամյա Նորայր Հարությունյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ թիվ N բանակային կորպուսում:

--00--ԱԹ