Շուշիի մոտ չէ, Ստեփանակերտի արվարձանն է․ պիտի սպասենք՝ թորքը ճանապարհ անցնի․ Բելլա Լալայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Արցախի նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել․

«Սա Շուշիի մոտ չէ, ոչ էլ «չարչարկվող» Կարմիր Շուկան է։ Սա Ստեփանակերտի արվարձանն է՝ «Զառին բաղ» խաչմերուկը․․․

Ու ռուսը մեզ կանգնեցնում է։ Պիտի սպասենք, որ թորքը իր ճանապարհը հանգիստ անցնի...
/օրվա մեջ քանի անգամ ու ինչքան երկար շարասյուն․․․

Ու նույն ռուսը չտեսնելուն է տալիս, չի նկատում, երբ թորքը Կարմիր շուկայի ճանապարհին սադրում է, ծաղրում է, գռեհիկ բառեր է շպրտում, վթարի վտանգ է ստեղծում․․․

Ռուսը չի նկատում ու մեզ էլ հորդորում է՝ չտրվել սադրանքներին․․․

Կան մարդիկ, որ դեռ Արցախի անկախության մասին են խոսում»։

 

--00--ԼՄ