Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8,  24News

հրդեհ

 Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին հայտնում է Jerusalem Post-ը:

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ: 2020թ. հուլիսին Բուշեր քաղաքում ևս մեկ խոշոր հրդեհ էր բռնկվել:

Բուշեր քաղաքում կառուցված ատոմակայանն առաջինն է Իրանում և ամբողջ Մերձավոր Արևելքում:

--00—ՄՀ  

Տեսանյութեր

Live

Լրահոս